понедельник, 24 февраля 2014 г.

Սեռերի պատերազմ. ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում



Ինչո՞ւ հանկարծոչ այսոչ այնտղամարդը որոշում է փախչելկնոջիցՉէ՞ որ ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են իրենցկյանքի կտրուկ փոփոխության արդյունքում Գոգեն դառնում եւ գնումԹաիթի՝ նկարելուԱյստեղ ինչ-որ բան այնպես չէԵկենքհասկանանքՀարաբերություններում գլխավորըհիշե՛ք,ներդաշնակությունն է:
Կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության եւ փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, տղամարդը պարզապես լքում է նրան:
Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:
Տղամարդիկ կանանց ուշադրություն են ցուցաբերում, որպեսզի իրենց հավուր պատշաճի գնահատեն, նույնիսկ եթե խոսքը սովորական բացիկ կամ սիրելի աղանդերը գնելու մասին է: Այդ պատճառով անհրաժեշտ է դրանք ընդունել շնորհակալ ժպիտով եւ համբույրով:
Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ եւ ինչ-որ բանից գլուխ չի հանում: Այդ պարզապես կնյարդայնացնի նրան եւ կստիպի մտածել, արդյո՞ք իրեն պետք է նման ամենագետը:
Չի կարելի մշտապես դիետայի հետեւել: Տղամարդը կհպարտանա, երբ կողքին գեղեցիկ կազմվածքով կին լինի, բայց ոչ ոք չի ցանկանա համատեղ ճաշկերույթի ժամանակ մշտապես անհարմար զգալ:
Տղամարդկանց նյարդայնացնում են նաեւ այն կանայք, ովքեր մշտապես օգնության կարիք ունեն: Հատկապես, եթե կինը ցանկացած առիթով աջակցություն է փնտրում իր մոր կամ ընկերուհու մոտ:
Տղամարդը կփախչի նաեւ այնպիսի կնոջից, ով չի աշխատում, բայց շատ է ծախսում: Ցավոք, այսօր ոչ բոլոր տղամարդիկ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, ինչպիսին չաշխատող ու վատնող կինն է: Այդպիսին է իրական կյանքը: Եվ ընդհանրապես… Կինը, ով գնումներից բացի, ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, չի կարող երկար ժամանակով գրավել տղամարդու ուշադրությունը:
Աղբյուրը՝ fowoman.com.ua

Комментариев нет:

Отправить комментарий