
Առաջին համբույրը հեշտ չի տրվում եւ երբեմն այն հիասթափություն է առաջացնում զույգերի մոտ: Վախը կամ ամաչկոտությունը խանգարում է շատ աղջիկների` այլ ընթացք տալ հարաբերություններին: Մինչդեռ սիրային հարաբերություններում համբույրը ոչ պակաս կարեւոր է, քան միասին զրուցելն ու թեյ խմելը: Իսկ ինչպե՞ս է պետք պատրաստվել դրան:

Գրեթե միշտ առաջին համբույրը հանկարծակի է լինում, այսինքն` գոնե աղջկա կողմից նախապես չծրագրավորված, ուստի տղայի հետ հարաբերություններ սկսելուց ամեն օր սպասեք համբույրի: Իհարկե, հնարավոր է համբուրելու համար նա ձեզանից թույլտվություն հարցնի, եւ եթե պատրաստ չլինեք դրան, առանց ամաչելու ասեք նրան այդ մասին:
Մի’ ամաչեք նաեւ խոստովանել, որ երբեք չեք հաբուրվել նախկինում: Ձեր սիրած տղան կգնահատի այդ փաստը եւ շոյված կզգա այն մտքից, որ ձեր առաջին համբույրը նրան եք տալու:

Համբույրը կարելի է նաեւ կանխազգալ, որպեսզի այն անակնկալ չլինի ձեզ համար եւ չշփոթեցնի: Օրինակ, եթե հանդիպման վերջում հրաժեշտ տալիս նա չափից դուրս շատ է մոտենում ձեզ եւ գրկում է, պատրաստ եղեք համբույրի: Հնարավոր է նաեւ, որ նա փորձի ձեզ խաբելով ստանալ առաջին համբույրը: Օրինակ` ձեր աչքի մեջ «հայտնված» փոշին հեռացնելու պատրվակով:

Եվ հիշեք` մեկ-երկու ագամ կարող եք խուսափել համբույրից, բայց ոչ անընդմեջ: Հաղթահարե’ք վախը: Չէ՞ որ միշտ էլ ինչ-որ բան առաջին անգամ է լինում:

Комментариев нет:
Отправить комментарий