понедельник, 24 февраля 2014 г.

Սեռերի պատերազմ. ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում



Ինչո՞ւ հանկարծոչ այսոչ այնտղամարդը որոշում է փախչելկնոջիցՉէ՞ որ ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են իրենցկյանքի կտրուկ փոփոխության արդյունքում Գոգեն դառնում եւ գնումԹաիթի՝ նկարելուԱյստեղ ինչ-որ բան այնպես չէԵկենքհասկանանքՀարաբերություններում գլխավորըհիշե՛ք,ներդաշնակությունն է:
Կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության եւ փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, տղամարդը պարզապես լքում է նրան:
Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:
Տղամարդիկ կանանց ուշադրություն են ցուցաբերում, որպեսզի իրենց հավուր պատշաճի գնահատեն, նույնիսկ եթե խոսքը սովորական բացիկ կամ սիրելի աղանդերը գնելու մասին է: Այդ պատճառով անհրաժեշտ է դրանք ընդունել շնորհակալ ժպիտով եւ համբույրով:
Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ եւ ինչ-որ բանից գլուխ չի հանում: Այդ պարզապես կնյարդայնացնի նրան եւ կստիպի մտածել, արդյո՞ք իրեն պետք է նման ամենագետը:
Չի կարելի մշտապես դիետայի հետեւել: Տղամարդը կհպարտանա, երբ կողքին գեղեցիկ կազմվածքով կին լինի, բայց ոչ ոք չի ցանկանա համատեղ ճաշկերույթի ժամանակ մշտապես անհարմար զգալ:
Տղամարդկանց նյարդայնացնում են նաեւ այն կանայք, ովքեր մշտապես օգնության կարիք ունեն: Հատկապես, եթե կինը ցանկացած առիթով աջակցություն է փնտրում իր մոր կամ ընկերուհու մոտ:
Տղամարդը կփախչի նաեւ այնպիսի կնոջից, ով չի աշխատում, բայց շատ է ծախսում: Ցավոք, այսօր ոչ բոլոր տղամարդիկ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, ինչպիսին չաշխատող ու վատնող կինն է: Այդպիսին է իրական կյանքը: Եվ ընդհանրապես… Կինը, ով գնումներից բացի, ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, չի կարող երկար ժամանակով գրավել տղամարդու ուշադրությունը:
Աղբյուրը՝ fowoman.com.ua

Ինչպես գայթակղել տղամարդուն. ամենասեքսուալ հագուստը


Տղամարդիկ պարզապես խելքահան են լինումերբ ճաշակովհագնված կին են տեսնում։ Ի դեպսեքսուալ հագուստը միայններքնազգեստը չէորով կինը կարող է ձեր ննջարանում փայլել։Սեքսուալ կարող է լինել նաեւ հագուստըորը պարզապես կարող էնրբագեղ տեսք հաղորդել կնոջը։
Հիշեք, որ ցանկացած հագուստ սեքսուալ է, եթե ձեր մատչելիությունն է ընդգծում։
Ձեր խնդիրը տղամարդուն նախ շփման միջոցով գերելն է, իսկ հետո, ծանոթության երկրորդ կամ երրորդ փուլում, անցնել գրավելու ֆիզիոլոգիական գործոններին, «պարզապես ցանկանում է»-ի սահմանից մինչեւ «հենց այս պահին աներեւակայելի ցանկանում է»-ին։
Բայց չափը մի անցեք։ Եթե ձեր ծրագրերի մեջ տվյալ տղամարդու հետ մտերմություն չկա, ապա պետք չէ արջին բարկացնել իր որջում։
Մի քանի օրինակ բերենք, որոնք, հնարավոր է, կօգնեն արդեն կայացած հարաբերություններ ունեցող աղջիկներին։
Կրծքալի բացակայություն
Որքան էլ այդ գռեհիկ ու անվայել թվա, սակայն նուրբ կտորի տակից լավ ընդգրկված կուրծքը ցանկացած տղամարդու կարող է գրգռել։ Այս քայլը խորհուրդ է տրվում հատկապես փոքր կուրծք ունեցող աղջիկներին։ Տղամարդու տրամաբանությունն այստեղ հասկանալի է. դուրս ցցված ծծակները նշանակում են, որ աղջիկը գրգռված է, իսկ եթե նա գրգռված է, ուրեմն՝ նրա հետ շփվել է պետք։ Ձեզ արդեն վայրի կերպով ցանկանում են…
Զուգագուլպա
Մի լսեք այն պատմությունները, թե դարասկզբին զուգագուլպա հագնում էին միայն թեթեւաբարո կանայք։
Եթե ցանկանում եք տղամարդուն սեքսուալ ազդանշան ուղարկել, ապա սեւ կամ կարմիր երանգով զուգագուլպան՝ կարճ զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ, այդ անելու լավագույն միջոցն է։
Միայն զգույշ եղեք եւ ճիշտ հաշվարկեք ազդանշանի ուժը, հակառակ դեպքում դեպի ձեր զուգագուլպան կվազեն մոտակա թաղամասի բոլոր արուները։
Նեղ լոսինաներ կամ կաշվե տաբատներ
Եթե ձեր հետույքը տրամադրություն է բարձրացնում, ապա այն ընդգծեք՝ ցնցելով տղամարդու ամենահամարձակ ցանկություններն ու նրան դրդելով ակտիվ գործողությունների։ Բայց աչալուրջ եղեք, կաշվե տաբատով պարուրված հետույքը ձգում է տղամարդկանց ափերը:
Ժանեկազարդ ներքնազգեստ
Արդյունավետ է ինչպես ննջարանում՝ առանց ավելորդ հանդերձանքի, այնպես էլ նրբորեն ցուցադրված ճեղքով կիսաշրջազգեստի կամ դեկոլտեի տակից։ Ժանյակը սեթեւեթանքի ու էրոտիզմի խորհրդանիշն է։
Նշանակում է՝ այդ ուղերձն ընդունած տղամարդն անմիջապես կսկսի մտածել ոչ միայն գլխով, այլեւ մարմնի այլ հատվածով։ Դուք ա՞յդ էիք ցանկանում, թե՞ պարզապես ուզում էիք ծաղրել արական սեռի ներկայացուցչին։ Զգույշ եղեք, երկրորդը կարող է խիստ վտանգավոր լինել անծանոթ տղամարդկանց միջավայրում։
Երկար գուլպաներ եւ գոլֆեր
Ցանկացած տղամարդ սիրում է երիտասարդությունը։ Հատկապես, եթե այդ կանացի երիտասարդություն է։ Հասուն աղջիկը, ով անբասիր դպրոցականի կամ չարաճճի դեռահասի կերպարն է փորձում, ակամայից դառնում է սեքսուալ ցանկությունների քաղցր պատառ։
Սպիտակ զուգագուլպաների կամ սեւ-վարդագույն գծերով երկար գուլպաներով ոտքերի համար տղամարդիկ պատրաստ են նույնիսկ վաճառել բնակարանը, ավտոմեքենան, խելքն ու հոգին, այնքան քաղցր է այդ կերպարը, որը ենթագիտակցորեն ակնարկում է արգելքի եւ հազիվ ասած համաձայնության տարիքի մասին։
Եթե ձեր մարմնի կառուցվածքը թույլ է տալիս խաղարկել տղամարդու բնազդը, ապա համարձակորեն օգտագործեք եւ արդյունքը ձեզ շատ կզարմացնի։
Նյութը՝ fancy-journal.com կայքի

Ինչո՞ւ է համբուրվելն օգտակար


Սովորական համբույրը ոչ միայն հաճելի էայլեւ առողջությանհամար շատ օգտակարԲայց մինչ համբուրվելու համար ձերտղամարդու մոտ վազելը՝ մինչեւ վերջ կարդացեք… Պարզվում էորերկար եւ կրքոտ համբույրը կարող է ազատել զկռտոցիցԱմեն ինչիցզատհամբույրը նաեւ սթրեսի դեմ հրաշալի միջոց է:
Եթե լարված օր ես ունեցել, տուն վերադառնալուն պես ամուր գրկիր եւ համբուրիր սիրելիիդ: Սթրեսն անմիջապես կանհետանա:
Ալլերգիա՞ ունես: Ասում են՝ կես ժամվա ընթացքում ջերմ համբույրները կարող են ամբողջությամբ ազատել այդ հիվանդության նախանշաններից: Իսկ ինչո՞ւ չփորձել:
Ի գիտություն նիհարողների. համբույրի ընթացքում մեկ րոպեում 26 կալորիա է այրվում: Այնպես որ՝ որքան հաճախ ես համբուրվում, այնքան արագ ես մոտենում քո երազանքի կազմվածքին:
Վիճակագրությունը վկայում է, որ կանոնավոր կերպով համբուրվող զույգերն ավելի հազվադեպ են վիճում, քան նրանց, ովքեր անտեսում են նման քնքշանքները:
Եթե քեզ դուր է գալիս քո տղամարդու հետ համբուրվելը, նա հրաշալի հայր կլինի քո երեխաների համար, քանի որ հորմոնների առումով դուք լիարժեք համապատասխանում եք միմյանց:
Նյութը՝ liza.ua կայքի

Հինգ հիմնական պատճառ, որոնց հետեւանքով տղամարդը հեռանում է կնոջից

Շատ հաճախ կին-տղամարդ հարաբերությունների խզման պատճառ են հանդիսանում թույլ սեռի ներկայացուցիչները:
Կա 5 հիմնական պատճառ, որոնց հետեւանքով տղամարդիկ լքում են կանանց: Ընդհանուր առմամբ, պատճառները համընդհանուր են, ամենուրեք նույնն են, ինչ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, մեզ մոտ կամ Տանզանիայում:
Պատճառ առաջին
Կինն անկողնում ոչնչի ունակ չէ: Գոյություն ունի ապշեցուցիչ օրինաչափություն. մի կողմից տղամարդիկ ուզում են իրենց կողքին ազատ եւ փորձառու կին ունենալ, բայց երբ գտնում են, սկսում են մտածել նրա հարուստ անցյալի մասին: Այդ նրանց այնքան է անհանգստացնում, որ նրանք լքում են այդպիսի կնոջը, իրենց համար կույս գտնում, ով արդյունքում չի կարողանում նրանց բավարարել: Ոմանք նրանց կպահեն որպես ավար, իսկ ոմանք էլ կնախատեն փորձի բացակայության համար: Աղջիկը չի դիմանա եւ այդ փորձը կձգտի այլ տեղում գտնել, իսկ հարաբերությունները կքայքայվեն:
Պատճառ երկրորդ
Կինը դադարել է հետեւել իրեն: Շատ աղջիկների դժբախտությունն այն է, որ նրանք թուլանում են, երբ տղամարդու հետ լուրջ հարաբերություններ են սկսվում: Կինը պետք է միշտ գեղեցիկ լինի, հակառակ դեպքում ոչ մի բորշչ ու կոտլետ հարաբերությունները չի փրկի:
Պատճառ երրորդ
Աղջիկը պարզապես ուզում է ամուսնանալ: Կինը, ով համառորեն ուզում է ամուսնանալ, տղամարդու աչքերում սարսափելի եւ նույնիսկ արյունարբու տեսք ունի, այդ պատճառով էլ վանում է տղամարդուն:
Պատճառ չորրորդ
Ձանձրացրել է: Երբ ռոմանտիկ վարդագույն ակնոցը վերանում է, կարող է պարզվել, որ զույգը տարբեր հետաքրքրություններ ունի, կյանքի այլ առաջնահերթություն եւ շփման ընդհանուր թեմաներ:
Պատճառ հինգերորդ
Կինը լավ տնտեսուհի չէ: Սկզբում տղամարդուն կարող է դուր գալ, որ աղջիկը հետեւում է կառուցվածքին, միայն աղցաններ է ուտում եւ կանաչ թեյ խմում, սակայն մինչեւ այն պահը, երբ նա կփորձի տղամարդուն եւս նույն սննդակարգը պարտադրել:
Աղբյուրը` http://infowoman.com.ua

Ճանաչիր ինքդ քեզ. դա այնքան հեշտ է


Ճանաչիր ինքդ քեզ. դա այնքան հեշտ է
Ֆրոյդի հետևորդները սիրում են վերլուծել յուրաքանչյուր պատահական ասված խոսք և յուրաքանչյուր երազ` փորձելով սողոսկել ենթագիտակցության խորքերը: Սակայն ոչ միշտ է հարկավոր նման ջանասիրություն գործադրել` սեփական անձի մասին որևէ կարևոր բան իմանալու համար:
Բավական է ուշադիր դիտարկել որոշ մակերեսային փաստեր, և կտեսնես մանրուքներ, որոնք սովորաբար չես նկատում: Այս պարզունակ թեստն անցնելով` նորովի կբացահայտես ինքդ քեզ:
1. Հիշիր վերջին հաճոյախոսությունը, որը քեզ համար անսպասելի էր: Ինչի՞ն էր այն վերաբերում
Ա. Արտաքնին
Բ. Քաջությանը, խիզախությանը, վճռականությանը
Գ. Քո հմտություններին և ունակություններին
Դ. Քո խոսքերի, ծառայությունների, օժանդակության կարևորությանը
Երբ շրջապատն անսպասելի արձագանք է տալիս քո արարքներին, դա ստիպում է քեզ մտածել, թե դու քո մասին ինչ-որ բան չգիտես: Իսկ անսպասելի հաճոյախոսությունը թույլ է տալիս ենթադրել, որ դու իսպառ մոռացության ես մատնել «տաղանդներիցդ» որևէ մեկը: Օրինակ, եթե ընտրել ես Ա պատասխանը, ուրեմն, դու մեծապես թերագնահատում ես քո արտաքին գրավչությունը հագուստի նույնիսկ աննշան թերացման դեպքում, որը ոչ ոք չի նկատում: Բ պատասխանը հատուկ է այն մարդկանց, որոնք թվացյալ խիզախության պակասի պայմաններում իրականում արիությամբ լի արարքների են ընդունակ: Գնահատիր քո ձեռքբերումները և քեզ մի' խարազանիր կասկածամտության համար. դու ունես դրա իրավունքը: Գ պատասխանին հակված են նրանք, ովքեր իրենց հաճախ համեմատում են իդեալի հետ, օրինակ` իրենց մոր, որը հիանալի է պատրաստում: Դու որևէ մեկին նմանվելու կարիք չունես. դու արդեն գտել ես քո ոճը: Դ պատասխանը սովորաբար տալիս են մարդիկ, որոնք չափազանց քննադատաբար են վերաբերվում շփվելու իրենց ունակությանը: Եթե դու ունես բացասական էմոցիաներ և վատ մտքեր, դա դեռ չի նշանակում, որ դու լավ ընկերուհի, լավ դուստր և օրինակելի աշխատակից չես:
2. Ո՞րն է քո կուռքի (դերասանուհու, երգչուհու, վերադասի) ամենավառ հատկանիշը
Ա. Նա գեղեցկուհի է
Բ. Նա զրոյից հասել է ամեն ինչի
Գ. Նա յուրօրինակ է և նման չէ որևէ մեկին
Դ. Նա հեշտությամբ է հաղթահարում բոլոր արգելքները
Սովորաբար մեր կուռքն այն մարդն է, ով օժտված է այնպիսի հատկություններով, որոնց մասին մենք երազում ենք: Պարզ ասած` նրա հաջողությունները մեր բարդույթներն են: Նրբին կազմվածքով տղաները սիրում են դիտել առանց կանոնների մարտեր, իսկ թմբլիկ աղջիկներին դուր են գալիս «կիսաթափանցիկ» դերասանուհիները: Պատասխան Ա-ն վկայում է այն մասին, որ դու չափից դուրս կենտրոնացած ես արտաքնի վրա և խնդիրներիդ մեծ մասը կապում ես դրա հետ: Մտածիր սեփական ոճդ գտնելու մասին, նույնիսկ առանց անթերի արտաքին ունենալու: Բ պատասխանն ավելի հաճախ տալիս են մարդիկ, որոնք խիզախության պակաս են զգում: Գ պատասխանին հակված են իրենց շարքային համարող մարդիկ, իսկ Դ պատասխանը տալիս են մարդիկ, որոնք երազում են ինքնուրույնության մասին:
3. Ինչպիսի՞ պայուսակներ ունես դու:
Ա. Ունեմ մեկ պայուսակ, որը հարմար է ամեն ինչի հետ
Բ. Ունեմ մի քանի պայուսակ, և անընդհատ ինչ-որ իր մոռանում եմ տեղափոխել մեկից մյուսի մեջ
Գ. Բոլոր անհրաժեշտ պարագաներս դիմահարդարման պայուսակիս մեջ եմ պահում, որն էլ փոխադրում եմ պայուսակից պայուսակ. շատ հարմար է
Դ. Գերադասում եմ ուսապարկը
Պայուսակը շատ անձնական իր է. այն բնութագրում է ոչ այնքան տիրուհու կենսակերպը, որքան նրա վերաբերմունքն ինքն իրեն և իր գրավչությանը: Ունիվերսալ տարբերակը գնահատում են նրանք, որոնք իրենց առաջին հերթին դիտարկում են որպես գործառնական միավոր, այլ ոչ թե` ցանկալի կին: Բ տարբերակն ընտրում են կանայք, որոնք հետևում են իրենց և ցանկանում են գրավել տղամարդկանց ուշադրությունը: Գ` այդպես վարվում են ռացիոնալ կանայք, որոնց համար գրավիչ լինելն աշխատանք է, ներքին անհրաժեշտություն: Իսկ ահա Դ տարբերակը վկայում է այն մասին, որ աղջկան հետաքրքրում են այլ բնույթի խնդիրներ, այլ ոչ` տղամարդկանց հետ փոխհարաբերությունները:
4. Հետևյալ իրերից որո՞նք են ավելի հաճախ հանդիպում քո պայուսակում (կարող ես ընտրել մի քանի պատասխան)
Ա. Կտրոններ, կոնֆետի թղթեր, անպետք իրեր
Բ. Հուշանվերներ
Գ. Փող` ամենաանսպասելի գրպանիկներում
Դ. Տարբեր իրեր, որոնք անընդհատ պատրաստվում ես նվիրել, վերադարձնել ընկերներից մեկին
Նրանք, ովքեր դեն չեն նետում անպետք մանրուքները, նույն կերպ են վերաբերվում նաև իրենց ցավ պատճառող ծանոթություններին. չեն ձերբազատվում տհաճ կապերից: Հուշանվերները վկայում են մերձավորների օժանդակության անհրաժեշտության մասին: Փողի անկանոն և ցաքուցրիվ վիճակը վկայում է ծախսերի պլանավորման անկարողության մասին: Իսկ ահա «գտնված իրերի բյուրոն» պայուսակում վկայում է այն մասին, որ անընդհատ քեզ վրա ես վերցնում տհաճ պարտականություններ և դրանք իրագործելու ուժ չես գտնում քո մեջ:
5. Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը, երբ ինտերնետ կայքերից մեկում կամ մտերմուհուցդ ստացած հաղորդագրությունում հանդիպում ես նման տեքստի. «Այսինչ աստղը գիրացել է, անհաջող պլաստիկ վիրահատություն է արել. եթե ուզում ես դիտել, այցելիր հետևյալ կայքը»
Ա. Միանգամից այցելում ես` նկարներով «հիանալու»
Բ. Անուշադրության ես մատնում
Գ. Վրդովվում ես, որ ինչ-որ մեկին հետաքրքիր է նման դատարկաբանությունը
Դ. Ոչ միայն կնայես նկարը, այլև կընթերցես հարակից տեքստը
Այս հարցը բնութագրում է քեզ սեքսուալ գրավչության ինքնագնահատականի տեսանկյունից. ինչպե՞ս ես արձագանքում այն կանանց տհաճություններին, որոնց բոլորս նախանձում ենք. արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ մեր տղամարդիկ առնվազն մեկ անգամ երազում են հայտնվել նրանց անկողնում:Եթե հաճույք ես ստանում` տեսնելով աստղին կնճռոտված կամ ցելյուլիտով` պատասխան Ա և Գ, ապա վստահ չես սեփական ցանկալիության մեջ: Իսկ ահա անուշադրության կմատնի նա, ով ազատ է բարդույթներից: Վրդովմունքը դուրս մղված հետաքրքրության հակազդեցությունն է: Դա վկայում է այն մասին, որ դու հակված ես թաքցնել սեփական բարդույթներդ նույնիսկ ինքդ քեզանից:
6. Ի՞նչ ես հագնում տանը, երբ մենակ ես
Ա. Նուրբ պենյուար մերկ մարմնին
Բ.Գիշերազգեստ կամ լողախալաթ
Գ. Ջինս և վերնաշապիկ
Դ. Որևէ հին հագուստ, որ չես ափսոսում
Այն, թե ինչպիսին է մեր տեսքը, երբ պաշտպանված ենք կողմնակի հայացքներից, վկայում է մեր ինքնագնահատականի մասին: Էրոտիկ ներքնազգեստով տանը պտտվում են այն աղջիկները, որոնք իրենց գեղեցիկ են համարում և վստահ են, որ արժանի են ավելիին: Բ պատասխանը տվողները գտնում են, որ իրենց հանդեպ պահանջները շատ մեծ են դրսում և փորձում են պնդել անձնական կյանք ունենալու իրենց իրավունքը: Ջինսերը և նման ազատ ոճի այլ հագուստ կրողները համաչափ ինքնագնահատական ունեն, իսկ ահա տձև շապիկներ և խայտառակ զուգագուլպաներ կրողների ինքնագնահատականը խիստ ցածր է, նույնիսկ եթե նրանք հասարակության մեջ անթերի տեսք ունեն:
7. Սոցիալական ցանցերում, օրինակ` Facebook-ում, քո ավատարին ի՞նչ է պատկերված
Ա. Քո լուսանկարը
Բ. Մեկ այլ անձի լուսանկար օր.` որևէ դերասանուհի` սուպերհերոսուհու դերում
Գ.Աբստրակտ նկար` ծաղիկ, բնանկար
Դ. Էրոտիկ լուսանկար (կարևոր չէ քոնը, թե ուրիշինը)
Օգտագործողի նկարը փաստացիորեն ինքնաներկայացում է: Այն ցույց է տալիս, թե որքանով ես ուզում ներկայանալ աշխարհին: Լուսանկար դնում են նրանք, ովքեր սիրում են բաց շփում և չեն տառապում սոցիոֆոբիայով (վախ մարդկանցից): Բ տարբերակը խոսում է ինքնավերլուծության հակվածության մասին: Անդեմ նկարներն ընտրում են ինքնամփոփ մարդիկ, որոնք հակված չեն առաջին քայլն անել հարաբերություններում: Էրոտիկ ավատարներ ընտրում են միայնակ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն հակառակ սեռի հետ շփումներում:
8. Վերջին հանդիպումը, որին դու չես ներկայացել «ոչ քո մեղքով, այլ որովհետև այդպես են դասավորվել հանգամանքները», հանդիպում էր
Ա. Բարեկամների հետ
Բ. Ընկերուհիների հետ
Գ. Գործընկերոջ հետ
Դ. Տղամարդու հետ
Որքան էլ ինքդ քեզ հակառակը համոզես, միևնույն է` դու երբեք բաց չես թողնի այն հանդիպումները, որոնց իսկապես ցանկանում ես ներկա գտնվել: Վատթարագույն դեպքում դրանք կտեղափոխես մոտ ապագա: Հանգամանքները և դրանք հաղթահարելու անհնարինությունը, որպես կանոն, հորինված պատճառներ են` ինքդ քեզ և դիմացինին չնեղացնելու համար: Իրականում, դու պարզապես չես ցանկանում ներկա լինել այդ հանդիպմանը: Մտածիր` ինչն է խանգարում քեզ: Վիրավորվածությունը բարեկամներից կամ տղամարդո՞ւց: Հիասթափությունը ընկերուհո՞ւց: Հոգնածությունը աշխատանքի՞ց, թե՞ նոր պարտավորություններ չվերցնելու ցանկությունը:
9.Քո ընտանիքը հաճա՞խ է փոխել բնակավայրը քո մանկության տարիներին
Ա. Մենք առհասարակ չենք փոխել բնակության վայրը
Բ.Մեկ անգամ
Գ. Փոխել ենք բնակարաններ քաղաքի ներսում
Դ. Հաճախ ենք փոխել բնակավայրը և քաղաքը
Կայուն բնակության վայրն օգնում է կայուն կապեր հաստատել մարդկանց հետ, արմատավորվել: Սովորաբար Ա և Բ տարբերակն ընտրողներն ավելի կայացած մարդիկ են, իսկ ահա նրանք, ովքեր ընտրել են Գ կամ Դ տարբերակը, ավելի հեշտ են նոր ծանոթություններ հաստատում, սակայն կայուն կապվածություն դժվարությամբ են ստեղծում` մտերիմ մարդուն կորցնելու ենթագիտակցական վախից:
10. Ինչպե՞ս կվարվես, եթե աշխատանքային օրվա ընթացքում ընկերուհիդ «երջանկության նամակ» ուղարկի, որը պետք է ուղարկել տասը ծանոթների
Ա. Կուղարկեմ առաջին պատահած մարդկանց
Բ. Ոչ ոքի չեմ ուղարկի, կջնջեմ
Գ. Ընկերուհուս կգրեմ, որ նրանից նման հիմարություն չէի սպասում
Դ. Չեմ հիշում` ինչ էի անում նման հաղորդագրությունների հետ
Այս կետը ցույց է տալիս մեզ վրա դրված պարտականությունների հանդեպ մեր վերաբերմունքը: Ա պատասխանը վկայում է այդ հարցի հանդեպ թեթև մոտեցման մասին: Դու չես ամաչում որևէ բան խնդրել, և քեզ հեշտ է որևէ մեկի հանձնարարությունը կատարել, սական կարող ես և հեշտությամբ մոռանալ այդ մասին: Բ պատասխանը տվողները շատ լուրջ են վերաբերվում ցանկացած խնդրանքի: Նրանք ավելորդ բան չեն պնդի, սակայն իրենց սեփական խոստումները կատարում են միշտ: Պատասխան Գ-ն խոսում է այն մասին, որ դու եսակենտրոն մարդ ես և ուշադիր հետևում ես, թե ում և որքան ես պարտք: Իսկ Դ-ն նշանակում է, որ դու դժվարությամբ ես մերժում որևէ բան և հակված ես ժամանակ ձգել, երբ որևէ տհաճ գործ քեզ է սպասում:

Պահպանիր հարաբերություններդ. սիրիր ավելի ու ավելի…


Պահպանիր հարաբերություններդ. սիրիր ավելի ու ավելի…
Սիրահարվե՞լ: Դժվար չէ: Իսկ այ սիրահարված մնալը ոչ միշտ է այդքան հեշտ: Ահա թե ինչու է քեզ անհրաժեշտ Cosmo-ի արագացված դասընթացը: Եվ այսպես՝ նստի՛ր, աղջի՛կ ջան. այդ մասին լուրջ խոսելու ժամանակն է:
Ամեն ամիս մենք բազմաթիվ խորհուրդներ ենք տալիս, թե ինչպես գտնել մեծ սեր: Ուստի ինչպե՞ս կարող ենք առանձնացնել լավագույնների ցանկը: Այնքան էլ հեշտ գործ չէ. մենք փորձառու հոգեբաններից, խորհրդատուներից և հետազոտողներից կազմեցինք մի աստղային թիմ, որպեսզի կարողանանք ի մի բերել այդ բարդ, բայց հիասքանչ հարաբերություններն իսկապես հաջողակ դարձնող գաղտնիքները: Մեր մասնագետներն առանձնացրել են սիրո հինգ հիմնական փուլ՝ յուրաքանչյուրն իր ուրույն խնդիրներով, և մեզ տրամադրել այդ իրավիճակներից դուրս գալու բանալիներ:
ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ. ԿՐՔԵՐԻ ԳԵՐԻ
1 Մի՛ քնիր տղայի հետ առաջին ժամադրության ընթացքում, եթե ապագայի պլաններ ես կապում նրա հետ: Այո՛, շատ փոխհարաբերություններ սկսվում են հենց այդտեղից, սակայն դրանով դու ենթարկվում ես «մեկանգամյա սեռական կապ» կատեգորիայում հայտնվելու վտանգին:
2 Երբեք մի՛ ձևացրու, թե գլուխ ես հանում տղայի հոբբիներից. մի օր հաստատ կվրիպես:
3 Երբ տղան քեզ ասում է, որ ինքը պարտավորություն ստանձնելու մտադրություն չունի, այդ խոսքերը կրկնիր քո որևէ ընկերուհու մոտ: Դա կստիպի քեզ ընդունել, որ նա լուրջ էր ասում... և դա իսկապես այդպես է:
4 Վայելիր առաջին ժամադրությունների փուլը: Այսինքն՝ մինչև չորրորդ ժամադրությունը պետք չէ քննարկել ապագան կամ անհանգստանալ, թե արդյո՞ք նա հենց ՆԱ է:
5 Կենտրոնացիր անկողնում քո սեփական հաճույքի վրա: Եթե չափից դուրս շատ տարվես հմտություններդ ցուցադրելով, կմոռանաս վայելքի մասին:
6 Լսիր, թե քո սիրեցյալի ընկերներն ու ընտանիքն ինչ են ասում նրա մասին: «Ձեռքի հետ» արված մեկնաբանությունները (մինչև քեզ հանդիպելը նա երբեք միասեր չի եղել) քեզ համար շատ լավ հուշումներ են նրա իրական բնույթը ճանաչելու ճանապարհին: Ուստի ուշադի՛ր եղիր:
7 Հնարավորության դեպքում նստիր կամ կանգնիր քո տղամարդու կողքին, երբ միասին ինչ-որ բան եք անում: Տղամարդիկ սովորաբար ավելի անկաշկանդ և մտերմիկ են զգում այս դիրքում, քան երբ դուք պարզապես միմյանց դեմ-հանդիման եք:
8 Ընկերոջդ հետ հանդիպելու առաջին մի քանի ամիսներին հավասար, եթե ոչ ավելի ժամանակ անցկացրու քո ընկերուհիների հետ: Տղաները հաճախ գլխակորույս նետվում են հարաբերությունների մեջ, հետո հանկարծ գոչում. «Այս ամենը չափազանց արագ է առաջ ընթանում»: Այդ դո՛ւ պետք է «արգելակները» գործի դնողը լինես:
9 Նվազագույնը երեք ամիս պահպանիր քո ունեցած տարբերակներից ընտրելու հնարավորությունը, մինչև կորոշես, որ մյուսները բացառված են: Քեզ պետք է առնվազն 90 օր՝ փոքր-ինչ գաղափար կազմելու, թե որևէ մեկն իրենից իրականում ինչ է ներկայացնում:
ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ. ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
10 Նա քո ընտրյալը չէ, քանի դեռ հրապարակավ քեզ չի կոչել իր սիրեցյալը կամ չի համաձայնել, որ դու լինես նրա միակը: Այսքանը:
11 Եթե խնդիր ունես՝ կապված նրա կենսակերպի հետ, բարձրաձայնիր նախքան իսկապես բարկանալդ: Եթե դու նրան չես ասում, որ նրա խնջույքները քեզ զայրացնում են, դու վերջիվերջո կպայթես, իսկ դա կարող է շատ բան փչացնել:
12 Թող նա առաջինն ասի «ս»-ով սկսվող այդքան սպասված բառը: Տղամարդկանց ընդհանրապես ավելի շատ ժամանակ է հարկավոր սեփական զգացմունքները վերլուծելու և դրանք բարձրաձայնելու համար:
13 Եթե պետք է խոսես ձեր հարաբերությունների կարգավիճակի հստակեցման մասին, նախաձեռնիր այդ խոսակցությունը նրա հետ զբոսնելու ընթացքում: Հանգիստ զբաղմունքը նրա մոտ նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը, որը հաստատ բարձրանալու է, երբ նա հարկադրված լինի խոսել իր զգացմունքների մասին: 
14 Հաճախ ժամանակ անցկացրեք երջանիկ զույգերի հետ, որոնց նա ճանաչում է և համարում ընդօրինակման արժանի: Երբ նա տեսնի, որ պարտավորություն ստանձնելը նաև հաճելի կողմ ունի, ավելի հանգիստ կվերաբերվի դրան:
15 Եթե ցանկանում ես ամուսնանալ տվյալ տղայի հետ, ապա մի՛ շտապիր բնակվելու նպատակով տեղափոխվել նրա մոտ, քանի դեռ չեք նշանվել: Այլապես նա հաջորդ քայլն անելու ավելի քիչ մղում կունենա:
16 Նշանված լինելու ընթացքում իրար հետ ապրելը խելամիտ քայլ է: Համաբնակությունը մարտահրավերների մի ամբողջ խումբ է առաջ բերում, որոնք արժե հաղթահարել նախքան ամուսնությունը:
17 Պարտավորություն ստանձնելու վերջնագիր ներկայացրու միայն այն դեպքում, եթե պատրաստ ես հեռանալ: Հաստատակամ եղիր ակնկալիքների առումով և նրան վերջնաժամկետ ներկայացրու:
18 Դու չես կարող տղային հարկադրել կապերը խզել իր անցյալի հետ... բայց բացատրիր, թե ինչու է իր նախկին ընկերուհու կամ թմրամոլ ընկերոջ հետ ժամանակ անցկացնելը քեզ ցավ պատճառում: Եթե նա իսկապես մտածում է քո մասին, ապա կհարգի քո ցանկությունը:
19 Փոքր-ինչ ազատ թող քո տղային, եթե նա խոստանում է, որ դուք կնշանվեք, հենց որ ինքը հասնի իր նպատակին (օրինակ՝ ավարտի մագիստրատուրան): Բայց նրան միայն ինն ամիս ժամանակ տուր դրանից հետո՝ իր խոստումը կատարելու համար:
ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ. ԱՌԱՋԻՆ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
20 Զարգացրու բինոկուլյար (երկկողմ) տեսողություն, այսինքն, ի լրումն քոնի, նրա տեսանկյունից նայելու կարողություն: Փորձիր հաշվի առնել նրա տեսակետը, և այդ դեպքում ավելի հավանական է, որ նա էլ կգնահատի քոնը:
21 Բողոքդ արտահայտիր հաճոյախոսություններին զուգահեռ. «Երբ պետք է, դու քաղաքավարի ես, բայց ես կուզեի, որ դու զանգահարեիր ինձ, եթե մեր ընթրիքը հետաձգվելու էր»:
22 Հումորի միջոցով ստիպիր նրան գործ անել: Մատնացույց արա խոնավ սրբիչների կույտը՝ կատակելով. «Ոչինչ չի համեմատվի այն բանի հետ, երբ տուն ես գալիս և ըմբոշխնում քաղցր բորբոսահոտը»:
23 Իմացիր, տղայի վերաբերմունքը, համոզմունքներն ու հայացքները փողի վերաբերյալ ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Այն, ինչն ամենայն հավանականությամբ չի փոխվի, միակնության վերաբերյալ նրա դիրքորոշումն ու կրոնական համոզմունքներն են:
24 Արտահայտվիր դետալների մասին՝ ինչ նվեր կցանկանայիր ստանալ ծննդյան օրվա կապակցությամբ, ինչ ռեստորան կցանկանայիր գնալ: Տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում նրբություններին:
25 Եթե քեզ նրա անցյալի հետ կապված ինչ-որ վատ բան է հայտնի դառնում, ասենք՝ որ նա դավաճանել է իր նախկին ընկերուհուն, հարցրու, թե ինչու է այդպես վարվել և ինչ դասեր է քաղել: Եթե նա զղջում է, շանսեր կան, որ կրկին այդպես չի վարվի:
26 Երբ վեճի ընթացքում նա չափազանց ճնշված է թվում, 20 րոպեանոց դադար վերցրու: Տղամարդկանց օրգանիզմը հեշտությամբ է հեղեղվում սթրեսի հորմոններով՝ գործի դնելով փախչելու բնազդը:
27 Զայրույթի պահերին «լեզվիդ տիրություն արա»: Դաժան կամ արհամարհական արտահայտությունները հաճախ ներվում են, բայց չեն մոռացվում:
28 Մի՛ քննադատիր «կներես» ասելու նրա ջանքերը: Տղամարդիկ ներողամտություն են հայցում գործով. գուցե և բառացի ներողություն չլսես, բայց դու կզգաս դա, երբ նա քեզ ընթրիքի հրավիրի կամ վեճից հետո հաղորդագրություն ուղարկի:
ՓՈՒԼ ՉՈՐՐՈՐԴ. ՆԱՎԱՐԿՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ
29 Կա մի սովորություն, որը հատուկ է բոլոր երջանիկ զույգերին. միասին զվարճանալ: Մրցակցային խաղերը (բիլիարդ, սեղանի ինտելեկտուալ խաղեր) ուժեղ ազդեցություն ունեն, քանի որ դրանք բարձրացնում են ադրենալինի մակարդակը, ինչը նպաստում է ձեր մերձեցմանը:
30 Թույլ մի՛ տուր, որ նա հետևի քեզ միզելիս, հոնքերդ շտկելիս կամ տնային պայմաններում բիկինիի հատվածում էպիլյացիա անելիս:
31 Խորհրդավորությունը պահպանելու համար որոշ գաղտնիքներ ունեցիր: Ահա օրինակներ. քո նախկին զուգընկերների թիվը, ինչ պատահեց այն աղջկական երեկույթին, ինչու դու չես սիրում ձեր տան հարևանությամբ գտնվող սրճարանը...
32 «Հարձակվիր» նրա վրա՝ բազմոցին նրա կողքին նստելու փոխարեն: Սեքսուալ և չարաճճի լինելը ջանք է պահանջում, բայց դա այն սոսինձն է, որը զույգերին պահում է անբաժան:
33 Մի՛ մոռացիր համբուրել: 10 վայրկյանանոց համբույրը քեզ ավելի գրգռված է դարձնում սեքսի ժամանակ, անգամ եթե դա տեղի է ունենում ժամեր անց:
34 ...Եվ նաև գրկիր: Տղաների մոտ օքսիտոցինի (ուղեղում մերձեցման համար պատասխանատու քիմիական միացության) մակարդակն ավելի ցածր է, քան կանանց մոտ, բայց այն կարող է բարձրանալ հաճախակի հպումների շնորհիվ:
35 Եթե քո մարմինը փոխվել է այն ժամանակներից ի վեր, ինչ դուք հանդիպում եք, դա պրոբլեմ մի՛ դարձրու: Տղամարդիկ հազվադեպ են նկատում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ցելյուլիտը կամ սմքած կուրծքը:
36 Յուրաքանչյուր բացասական փոխհարաբերություն հավասարակշռիր հինգ դրական քայլով: Այտին դրոշմած համբույրը, հաշտվողական սեքսը կամ «ես քեզ սիրում եմ» ասելը օգնում են նորոգել և վերականգնել ձեր հարաբերությունները կռվից հետո:
37 Մի՛ զբաղվիր սեքսով՝ խղճահարությունից դրդված, երբ նման ցանկություն չունես: Կանանց մեծամասնությանը հանգստանալու և թուլանալու համար անհրաժեշտ է 30 րոպե, մինչև նրանք մտովի պատրաստ կլինեն ինտիմ հարաբերությունների:
38 Սեքսուալ «երաշտից» դուրս եկեք առանձնանալով (մի գիշեր որևէ հյուրանոցում կամ հանգստյան օրերն անկողնում անցկացնելով), երբ ոչինչ ձեզ չի շեղի, և ձեր օրակարգում կլինի միայն մեկ կետ՝ սեքս:
39 Մի՛ փորձիր ռեալիթի շոու խաղալ և շաբաթը 7 օր, օրը 24 ժամ քո տղայի հետ լինելու հնարավորությունից զրկել բոլորին: Ազատությունն առողջարար է, և որևէ մեկը չի կարող պատասխանատու լինել քո երջանկության համար:
40 Անկանխատեսելի եղիր: Տղաներին դուր է գալիս բազմազանությունը: Թերթ կարդալիս անակնկալ կերպով ասա. «Գիտե՞ս, միշտ ուզել եմ սեքսով զբաղվել աստիճաններին»,- հետո, ասես ոչինչ էլ չի պատահել, վերադարձիր լուրերի գլխագրերին:
41 Միշտ շնորհակալություն հայտնիր նրան մանր-մունր բաների համար (օրինակ՝ քո ոչ այնքան մտերիմ ընկերուհու հետ սիրալիր լինելու, քո հագուստը քիմմաքրումից բերելու համար): Գնահատանքը նպաստում է լավ գործերի կրկնությանը:
ՓՈՒԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻԱՍԻՆ ՆԱՅԵԼԸ
42 Երկուսդ էլ ինչ-որ պահ հարցականի տակ կառնեք ընդմիշտ հավատարիմ լինելու ձեր կարողությունը: Պահիր դա քո ներսում և սրտիդ մոտ մի՛ ընդունիր, եթե նույն կասկածները նրա մոտ էլ կան:
43 Եթե չես կողմնորոշվում, թե արդյոք ընդամենը մենակ չմնալու համար ես նրա հետ, թե ոչ, հարցրու ինքդ քեզ. «Եթե ես հենց հիմա հեռանամ, կկարողանա՞մ ապրել առանց նրա»: Եթե քո պատասխանը «ոչ» է, ուրեմն կառչիր այդ կապից և վերագնահատիր այն վեց ամիս անց:
44 Սերն ամենահաղթ չէ: Որոշ անհամատեղելիություններ չեն հաղթահարվում, որքան էլ որ ջերմ լինեք միմյանց նկատմամբ:
45 Ձեր հարաբերությունները մի՛ համեմատիր այլ զույգերի հարաբերությունների հետ. ցանկացած զույգ, նույնիսկ՝ արտաքուստ կատարյալ, խնդիրներ ունի:
46 Անվնաս խանդը պահպանում է հարաբերությունների համն ու հոտը: Պահի տակ ծիծաղիր՝ հիշելով, թե ինչպես «հետ մղեցիր» մի համարձակ տղայի ոտնձգությունները:
47 Սեքսի մասին պատրանքներ մի՛ ունեցիր. առողջ փոխհարաբերություններում սեռական ակտերի 5-15%-ը կա՛մ գոհացուցիչ չէ (ձեզանից մեկնումեկը օրգազմի չի հասնում, նախերգանքի փուլը հապշտապ է, առհասարակ բաց է թողնվում), կա՛մ ձախողվում է:
48 Եթե դու սխալ ես գործել և դավաճանել ես նրան, խոստովանելուց առաջ շատ լուրջ մտածիր: Երբեմն եղելությունը բացելն ավելի շատ վնասում է, քան օգնում:
49 Կյանքը երկար է: Եթե զգում ես, որ այժմ ճիշտ պահը չէ, դադար վերցրու: Դա չի նշանակում, որ դուք էլ միասին չեք լինի:
50 Կյանքը նաև կարճ է: Պարբերաբար այնպես արեք, որ քրքջալուց գլորվեք բազմոցից ցած: Մնացյալն ինքն իրեն կստացվի:

Գեղեցիկ սիրո պատմություն


Նարեն ու Արամն ընկերներ էին դեռ դպրոցական տարիներից, իրար հետ սովորել էին տասը տարի և իրար շատ սիրում և հարգում : Նարեն որոշել էր, որ դառնալու է պատմաբան, իսկ Արամը, ով գրեթե տասը տարի սիրել էր Նարեին մաքուր ու անմնացորդ սիրով, որոշում է, որ ինքն էլ է դառնալու պատմաբան, որպեսզի, ինչքան հնարավոր է, մոտիկ լինի Նարեին: Անցավ որոշ ժամանակ և երկուսն էլ արդեն իրար հետ նույն կուրսում սովորում էին, և Նարեն ամեն անգամ ստանում էր նվերներ Արամի կողմից, բայց չգիտեր ճշմարտությունը: Մի անգամ որոշեցին միասին դուրս գալ և զբոսնել: Գնացին և որոշեցին նստել պատահական որևէ նստարանի վրա: Նստեցին և սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Նարեին զանգ եկավ և նա, ներողություն խնդրելով, գնաց մի փոքր հեռու, որպեսզի խոսեր հեռախոսով, իսկ պայուսակը թողեց նստարանին: Արամն էլ,հասկանալով, որ իսկական պահն է, հանեց իր պայուսակից թուղթն ու գրիչը և սկսեց գրել, իսկ թղթի բովանդակությունը հետևյալն էր. <<Նար, ես քեզ  շատ եմ սիրում, անմնացորդ ու  վաղուց. չեմ ցանկացել քեզ այս մասին ասել, ինչ-որ տեղ էլ գտնելով, որ սխալ է, կամ դեռ շուտ, իսկ հիմա ուզում եմ, որ իմանաս ամեն ինչ: Արամ...>>, և այն գցեց Նարեի պայուսակի մեջ և այնպիսի տեղ, որ գրքերը հանելուց հետո նկատի այն: Նարեն վերջացրեց իր զրույցն ու եկավ Արամի մոտ, միասին խոսեցին, մի փոքր անցավ և Արամը Նարեին ուղեկցեց տուն: Անցավ որոշ ժամանակ, երբ Նարեն հանեց պայուսակից գրքերը, որպեսզի դաս աներ , այդ պահին գետին ընկավ մի թուղթ. Նարեն վերցրեց և կարդաց ամբողջը , կարծես ուրախացավ և շարունակեց իր դասերն անել` չնայած որ արդեն սավառնում էր երկնքում և մտքերով հասել էր Արամի մոտ: Հաջորդ օրն Արամը, գտնելով, որ սխալ է արդեն ամեն ինչ չասելը, զանգեց Նարեին և խնդրեց, որ հանդիպեն. Նարեն չմերժեց և հանդիպեցին: Արամն ամեն ինչ ասեց , Նարեն համաձայնվեց և սկսեցին ընկերություն անել: Արձակուրդ էին, Արամը Նարեին ասաց, որ ուզում է խոսել իր ծնողների հետ ,և այդպես էլ եղավ. խոսեցին և ամեն ինչ արդեն լավ էր. ծնողները գիտեին ամեն ինչ և երկուսն էլ շարունակում էին իրենց ընկերությունը: Որոշ ժամանակ անց նրանք փոխվում էին 3-րդ կուրս և որոշեցին նշանվել: Արդեն նշանդրեքի օրն էր. նշանվեցին, ամեն ինչ անցավ հիանալի, շատ գեղեցիկ և երկուսն էլ շատ երջանիկ էին: Հիմա նրանք սովորում են 3-րդ կուրսում և արդեն իսկ որոշել են, որ  երկու տարուց, երբ ավարտեն, ամուսնանալու են, որով սկիզբ կդնեն իրենց երջանիկ օրերի շքերթին....♥                            
http://www.status4ka.am

Անավարտ սիրո պատմություն

Արմանի ու Նանեի սերը անիրական էր թվում, շատերի կարծիքով՝ միայն պատանեկան հրապուրանք էր: «Ես նոր էի տեղափոխվել ավագ դպրոց: Մի օր ընկերուհիներիս հետ բուֆետ գնացինք, այնտեղ նստած էր «դեղին մայկայով» մի տղա,  նայեցինք իրար: Նա կանգնեց, ես արցունքոտ աչքերով վազեցի դեպի դուրս»: Պատմում է 14-ամյա Նանեն: Այստեղից է  սկսվում Արմանի ու Նանեի սիրո պատմությունը: Աղջիկն առաջին հայացքից սիրահարվել  էր մի տղայի, որի անունն անգամ չգիտեր: «Ամբողջ օրը շրջում էի դպրոցում նրան նորից տեսնելու հույսով»: Նրանց երկրորդ հանդիպումը ևս անսպասելի էր. «Դպրոցում միջոցառում էր լինելու, որին մասնակցելու էի նաև ես, մի օր փորձի ժամանակ նկատեցի, այն «դեղին մայկայով»  տղային, ով նույնպես պիտի մասնակցեր միջոցառմանը»,- պատմում է նա: Արմանն ու Նանեն ծանոթանում են: «Սկզբում փորձում էի ինձ հետու պահել նրանից, չխոսել հետը»: Հետո մտերմանում են, դառնում լավ ընկերներ, սոցցանցում նամակագրական կապ հաստատում: «Նա հաճախ ինձ տուն էր ուղեկցում, զրուցում էինք մեր սիրած գրքերի, ֆիլմերի մասին, մեկ-մեկ նաև երգում էր»: Սկսվելու էին ձմեռային արձակուրդները: Նանեն ընկերուհիների հետ տուն է գնում,  երբ տեսնում է Արմանին ու նրա ընկերներին: «Առատ  ձյուն էր գալիս, կարծես հեքիաթում լինեինք, բայց հանկարծ սայթաքեցի, խրվեցի ձյան մեջ, Արմանը մոտեցավ, որ օգնի, ձեռքից բռնեցի, քաշեցի, նա էլ ընկավ»,- պատմում է Նանեն:  Այդ օրը նա առաջին անգամ սառը օդի մեջ զգում է Արմանի տաք շունչը, նրա ձեռքերի քնքշանքը: «Նա բռնեց ձեռքս ու շշնջաց՝ արի երազանք պահենք: Չթողեցի, որ շարունակի միտքը»:  Հաջորդ օրերին աղջիկը խուսափում էր Արմանի հետ հանդիպելուց, հասկանում է՝ ի՞նչ թեմայով կլինի իրենց հաջորդ զրույցը: «Օրերով սենյակից դուրս չէի գալի. նեղված էի, գիտեի, որ ինձ ոչ ոք չի հասկանա, ծնողներս չեն ընդունի, որ կարելի է սիրել այդ տարիքում: Ես ինձ մեղավոր էի զգում, չնայած իմ միակ «մեղքը» սիրելն էր, չէի կարողանում եղբորս աչքերի մեջ նայել ու ասել, որ ամեն ինչ լավ է, որ ես չեմ տխրում, կարծես ես մեղավոր էի, որ թաքցնում ու բոլորից հեռու էի պահում իմ սիրո պատմությունը»: Երբ արձակուրդներն ավարտվում են, Նանեն դպրոց է գնում.  քանի օր էր՝ չէր խոսել, հանդիպել Արմանին: «Դպրոց մտա ու անմիջապես տեսա նրան, լուռ էր, դեմքի ուրախ ժպիտը կարծես անհետացել էր, մոտեցա, որ խոսեմ, բացատրեմ… գուցե միայն ձայնը լսեմ, բայց նա չթողեց բառ անգամ ասել, նայեց աչքերիս մեջ ու ասաց, որ սիրում է ինձ, սիրում է ամենանուրբ, ամենապարզ ու անկեղծ սիրով»:  Նանեն Արմանին ասում է, որ իրեն ժամանակ է պետք, որ դեռ փոքր է: «Ես իմ զգացմունքների վրա դեռ վստահ չէի, բացի դրանից, վախենում էի, որ ծնողներս կիմանան ու կարգելեն շփվել նրա հետ: Ինձ համար դժվար էր չտեսնել նրա աչքերը, չզգալ նրա շունչը»: Մի օր Նանեն չի կարողանում զսպել իր զգացմունքներն ու Արմանին զանգահարում է: «Ես նրան միայն ասացի, որ սիրում եմ, նա լուռ էր, կարծես չէր շնչում, մի քանի րոպեից հետո միայն լսեցի, որ ուզում է տեսնել ինձ»: Արմանն ու Նանեն հանդիպում են: «Արմանը շատ տխուր էր, աչքերը արցունքոտված էին, կարծես ուրախ չէր, որ մեր սիրո պատմությունը կարող է շարունակվել, նա աչքերիս մեջ չէր նայում»: Արմանը կարողանում է խեղդել իր հուզմունքը ու ասել, որ մեկնում է երկրից: «Նա ասաց, որ հայրն ուղարկում է արտերկիր սովորելու, իր պնդումները, որ չի ուզում որևէ տեղ մեկնել, ծնողները չեն ընդունել, պատճառաբանել են, որ նրան հիմա միայն սովորել է պետք, մնացածը ժամանակի խնդիր է»:  Հիասթափված աղջիկը վազում է, փախչում նրանից լացելով, գոռալով: «Ես մտքիս մեջ միայն կրկնում էի՝ ինչո՞ւ ես կարող եմ դեմ գնալ բոլորին, իսկ դու՝ ոչ, ես պայքարեցի մեր սիրո համար, իսկ դու՝ ոչ»: Սա Արմանի ու Նանեի վերջին հանդիպումն էր, երկու օր հետո Արմանը մեկնում է՝ թողնելով մի նամակ, որտեղ գրված էր ՝ «Ես քեզ սիրում եմ, և հեռավորությունը չի ստիպի մոռանալ քեզ»: «Այդ օրվանից ամիսներ են անցել, ես Արմանից լուր չունեմ, ինձ հաջողվել  է որոշ չափով սառցնել իմ զգացմունքները, չնայած ամեն անգամ նրան հիշելիս սիրտս կտոր-կտոր է լինում»: Հիմա Նանեի միակ նպատակը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելն է. «Ուզում եմ սցենարիստ դառնալ ու մի օր էլ իմ պատանեկան սիրո պատմությունը ներկայացնել մեծ բեմից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/08/263194/ 

Ինչի՞ց են վախենում կինն ու տղամարդը


Ամենահիմնական պատճառը, որից վախենում են կինն ու տղամարդը, վեճն է:

Տղամարդը վիճելուց վախենում է, որ իր տեսակետը սխալ դուրս չգա, թույլ չերևա և ցույց չտա իր իրական զգացմունքները:

Զայրանալն ու անթույլատրելի մարտավարություն ընտրել, խոսում է այն մասին, որ նա զգում է իր դիրքորքշման նահանջը: Որպեսզի դադարեցնել վեճը, երբեմն անհրաժեշտ է ընդունել նրա առաջնորդ և իրավացի լինելը: Որից նա երախտապարտ կլինի և ոչ միայն կարող են ընդունել կնոջ իրավացի լինելը, այլև նրա տեսակետը: 

Կինը վախենում է հարաբերությունների քայքայումից:

Մնացած ամեն ինչ` լացելը, ամաններ կոտրելը, բղավելը, նրան չի վախեցնում: Կինը ուզում է, որ լսեն իրեն և հասկանան: Կնոջ համար հարաբերությունները ամենակարևորն է և բաժանումը, եթե անգամ կինը ասում է, որ  միևնույն է կարող ես գնալ, ամեն դեպքում նրա համար անսպասելի է և սարսափելի է:

Եթե տղամարդը իրոք հեռանում է, կինը անկեղծ զարմանում է, թե ինչո՞ւ:

Որպեսզի վեճը դադարեցվի, պետք է կնոջը հասկացնել, որ իր զգացմունքները կարևոր են,  պարզապես իրավիճակն է այդպես է դասավորվել: 

 Աղբյուր՝   doctors.am

10 փաստ, որոնց մասին պետք է հիշեն կանայք



Մեզ հաճախ թվում է, թե մեր ընտրյալը յուրահատուկ է և շահեկանորոն տարբերվում է մնացած բոլոր տղամարդկանցից: Սակայն, պարզվում է, որ կան հատկություններ, որոնք բնորոշ են ուժեղ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Ահա' դրանցից տասը:
1.Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ունակ չեն սիրել ինքնամոռաց:
2.Բոլոր տղամարդիկ խանդում են կնոջ անցյալին:
3.Եթե տղամարդը չի խանդում կնոջը, չի հետաքրքրվում նրա գտնվելու վայրով, ապա դա սեր չէ, այլ ավելի շատ փոխշահավետ համատեղ կյանք, ասենք՝ հանուն երեխայի:
4.Ի՞նչն է միավորում բազմաթիվ ամուսնացած և ազատ տղամարդկանց: Եվ առաջինները, և մյուսները «տրվում են երազանքներին»' մտածելով անհասանելի կանանց մասին, որոնց հետ, ի դեպ, երբեք չէին ամուսնանա:
5.Տղամարկանց հետ շատ հեշտ է: Ուտելիք, սեքս, մաքուր վերնաշապիկ, բարգավաճում և կնոջ հավատը, որ իր ընտրյալը կատարյալ է: Տղամարդկային ողջ փիլիսոփայությունը տեղավորվում է այս հինգ բաղադրիչների շրջանակում: Այն դեպքում, երբ կանանց մոտ դրանք հասնում են 50-ի:
6. Եթե տղամարդն ասում է, որ ինքն է ձեզ համար ընտրել նվերը, ասենք' կլատչի տեսքով, ավելի լավ է ձևացրեք, թե հավատացիք:
7. Տղամարդիկ ընկերություն են անում այն կանանաց հետ, որոնց կետ կցանկանային լինել, սակայն ուշացել են:
8. Տղամարդը «ոտքի տակ ընկնող» ինչ-որ մեկը չէ, այլ կնոջ համար անդադար անհանգստության պատճառ, եթե, անգամ, դուք միասին չեք:
9. Երբ տղամարդիկ գանգատվում են միայնությունից, ապա պարզապես կոկետություն են անում: Նրանք ուղղակի հաճույք են ստանում բացարձակ ազատության մեջ ապրելուց:
10. Բոլոր տղամարդիկ վախենում են պատասխանատվությունից: Բայց երբեմն խուսափում են խոստովանել դա:
Աղբյուր` LADYNEWS.am

Երբ կնոջ մարնինը վերածվում է արվեստի...Գեղեցիկ ֆոտոշարք





Ինչպե՞ս դիմահարդարմամբ քիթը տեսողականորեն փոքրացնել



Ճիշտ դիմահարդարումն արվեստ է: Դեմքի ցանկացած թերություն կարելի է ծածկել կոսմետիկայի միջոցով, եթե այն գտնվում է հմուտ ձեռքերում:
Ձեզ ենք առաջարկում «խորամանկություններ», որ կօգնեն վիզուալ փոքր ցույց տալ քիթը, հատկապես, որ հայ կանանցից շատերին իրոք հուզում է այս խնդիրը:
Նախ ասենք, որ նման խաբկանք ստեղծելու համար պետք է ձեռքի տակ երեք տոնային կրեմ ունենալ, որոնցից մեկը' հիմնականը, պետք է գրեթե չտարբերվի մաշկի գույնից: Մյուսը լինի մեկ տոն ավելի բաց, իսկ երրորդը' մեկ տոն մուգ:

Մեծ ու երկար քիթը «փոքրացնելու» հիմնական նրբությունն այն է, որ քթի երկարությամբ պետք է օգտագործել բաց տոնային կրեմը բարակ շերտով, իսկ քթի ծայրի հատվածը պետք է մգացնել: Դժվարությունն այն է, որ պետք է աշխատեք հնարավորինս սահուն անցում կատարել մի տոնից մյուսին: Վերջում դիմափոշի քսեք: Այն կծածկի տոների չնչին անհարթությունները:
Քիթը տեսողականորեն փոքրացնում է նաև աչքերի ու շուրթերի ճիշտ հարդարումը: Շեշտադրում կատարելով, ասենք, Ձեր աչքերի մեծության վրա' Դուք միանշանակ կստվերեք մեծ քիթը:
Ի դեպ, անգամ ամենաանթերի քիթը կարող է տգեղ երևալ, եթե հոնքերը սխալ են հանված: Այնպես որ, աշխատեք պահպանել հոնքերի' բնականին ձգտող ձևը: