вторник, 4 марта 2014 г.

FAF անդամները Արաս Օզբիլիզին հանձնեցին «ՖԱՖ համակրանք» մրցանակը


Ինչպես հայտնել ենք, այսօր Հայաստանի ազգային հավաքականը վայրէջք կատարեց Կրասնոդարի օդանավակայանում:
Ազգային հավաքականի ֆուտբոլիստներին այնտեղ անակնկալ էր սպասում: Հայաստանի հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (ՖԱՖ) շարժումը այս տարի նույնպես շնորհեց իր ամենամյա` «ՖԱՖ համակրանք» մրցանակը:
Այս տարի մրցանակը բաժին հասավ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին: Երկրպագուները մրցանակը ֆուտբոլիստին հանձնել են հենց օդանավակայանում, որից հետո մեր հավաքականը հանգրվանել է Интурист հյուրանոցում:
Ժամը 18:00-ին իր առաջին մարզումը մեր հավաքականը կանցկացնի «Կրասնոդարի» ակադեմիայում:


Комментариев нет:

Отправить комментарий