среда, 26 февраля 2014 г.

Հենրիխ Մխիթարյան


Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը


Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ առաջին խաղում։
25-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ հարված, որն արդյունավետ է դարձել։ Նա գնդակին դիպչել է 42 անգամ, կատարել 26 փոխանցում՝ 69 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը չորս անգամ մրցակցից խլել է գնդակը եւ մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում։ Մխիթարյանը մեկ խախտում է կատարել, իսկ մրցակիցը նրա նկատմամբ՝ երկու անգամ։ Հենրիխը ստացել է 7.8 գնահատականը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։2 հաշվով, իսկ Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխարինվել է 70-րդ րոպեին։

Համացանցը շոկի մեջ է այս տեսանյութից

11_6

Ինչու՞ է մաշկը գունատվում


Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Քանի որ մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմին, ապա դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը: Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:


Եթե մաշկը դեղնել է, ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ:
Եթե մաշկի գույնը մգացել է, ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին: Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է:


Եթե մաշկը սպիտակել է, ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին: Եթե մաշկը կապտավուն է դարձել, ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:


Եթե մաշկը կարմրել է,ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա: Եթե մաշկը մոխրագույն է դարձել, ուշադրություն դարձրեք մարսողությանը, այս երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում մաշկի գույնի վրա: Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:


Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են. զարկերակային արյան ցածր ճնշում, թոքերի հիվանդություն, վահանագեղձի հորմոնների անբավարարություն, սրտի հետ կապված խնդիրներ: Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:

Փորձեք չծիծաղել (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)

Նայելով այս կադրերն անհնար է զսպել ծիծաղը (լուսանկարներ)