понедельник, 24 февраля 2014 г.

Հինգ հիմնական պատճառ, որոնց հետեւանքով տղամարդը հեռանում է կնոջից

Շատ հաճախ կին-տղամարդ հարաբերությունների խզման պատճառ են հանդիսանում թույլ սեռի ներկայացուցիչները:
Կա 5 հիմնական պատճառ, որոնց հետեւանքով տղամարդիկ լքում են կանանց: Ընդհանուր առմամբ, պատճառները համընդհանուր են, ամենուրեք նույնն են, ինչ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, մեզ մոտ կամ Տանզանիայում:
Պատճառ առաջին
Կինն անկողնում ոչնչի ունակ չէ: Գոյություն ունի ապշեցուցիչ օրինաչափություն. մի կողմից տղամարդիկ ուզում են իրենց կողքին ազատ եւ փորձառու կին ունենալ, բայց երբ գտնում են, սկսում են մտածել նրա հարուստ անցյալի մասին: Այդ նրանց այնքան է անհանգստացնում, որ նրանք լքում են այդպիսի կնոջը, իրենց համար կույս գտնում, ով արդյունքում չի կարողանում նրանց բավարարել: Ոմանք նրանց կպահեն որպես ավար, իսկ ոմանք էլ կնախատեն փորձի բացակայության համար: Աղջիկը չի դիմանա եւ այդ փորձը կձգտի այլ տեղում գտնել, իսկ հարաբերությունները կքայքայվեն:
Պատճառ երկրորդ
Կինը դադարել է հետեւել իրեն: Շատ աղջիկների դժբախտությունն այն է, որ նրանք թուլանում են, երբ տղամարդու հետ լուրջ հարաբերություններ են սկսվում: Կինը պետք է միշտ գեղեցիկ լինի, հակառակ դեպքում ոչ մի բորշչ ու կոտլետ հարաբերությունները չի փրկի:
Պատճառ երրորդ
Աղջիկը պարզապես ուզում է ամուսնանալ: Կինը, ով համառորեն ուզում է ամուսնանալ, տղամարդու աչքերում սարսափելի եւ նույնիսկ արյունարբու տեսք ունի, այդ պատճառով էլ վանում է տղամարդուն:
Պատճառ չորրորդ
Ձանձրացրել է: Երբ ռոմանտիկ վարդագույն ակնոցը վերանում է, կարող է պարզվել, որ զույգը տարբեր հետաքրքրություններ ունի, կյանքի այլ առաջնահերթություն եւ շփման ընդհանուր թեմաներ:
Պատճառ հինգերորդ
Կինը լավ տնտեսուհի չէ: Սկզբում տղամարդուն կարող է դուր գալ, որ աղջիկը հետեւում է կառուցվածքին, միայն աղցաններ է ուտում եւ կանաչ թեյ խմում, սակայն մինչեւ այն պահը, երբ նա կփորձի տղամարդուն եւս նույն սննդակարգը պարտադրել:
Աղբյուրը` http://infowoman.com.ua

Комментариев нет:

Отправить комментарий